ՆԱՐԵԿ ԳԱԳԻԿԻ ԲԵԳԼԱՐՅԱՆ0236 45450
Ծնվել է 1990 թվականին, Արտաշատ քաղաքում:
Կրթություն
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2013 թվականից Հայ-ռուսական համալսարանի հայցորդ է:
Աշխատանքային փորձ
2012 թվականից 2013 թվականն աշխատել է «Արտագրո» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2013 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ նախ որպես դատավորի օգնական, ապա՝ ավագ օգնական:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
ԲԴԽ-79-Ո-191 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-126-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2009 թվականից մինչև 2011 թվականն անցել է պարտադիր զինվորական ծառայություն Արցախի հանրապետության պաշտպանության բանակում:
Կոնտակտային տվյալ
n.beglaryan@court.am