ԳԱԳԻԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ0312 57102
Ծնվել է 1972 թվականին Գյումրի քաղաքում։
Կրթություն
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ:
1999 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը։
2002 թվականից աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավորի պաշտոնում։
2006-2014թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
2014 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
ԲԴԽ-15-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
2023թ. փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-75-Ա հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:
2023թ. ապրիլի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-132-Ա հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
g.hovhannisyan@court.am