ԳՈՀԱՐԻԿ ՄԱՆՈՒԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ023232939


Ծնվել է 1963 թվականին Ապարանի շրջանի Քասախ գյուղում։

 

Կրթություն

1989 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

 

Աշխատանքային փորձ

1989 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է փաստաբան։

1996 թվականից աշխատել է Աշտարակի ՆՇՎՏ ժողդատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանին 2021թ. հուլիսի 20
ՆՀ-189-Ա հրամանով նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

 

Կոնտակտային տվյալ

goharik.khachatryan@court.am