ԳԱՅԱՆԵ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


ան դատարանի դատավորի

Ծնվել է 1970 թվականին Երևան քաղաքում:

 

Կրթություն

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում:

2009 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

 

Աշխատանքային փորձ

1992-1999 թթ. աշխատել է Էրեբունի շրջանի ժողդատարանում` որպես գործավար, դատական նիստերի քարտուղար, խորհրդատու:

1999 թվականից մինչև 2011 թվականի նոյեմբերի 18-ը եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:

2005-2007 թթ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ:

2006 թվականի հուլիս 31-ից 2010 թվականի դեկտեմբերի 31-ը եղել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի անդամ:

2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն՝  պաշտոնավարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2023թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-174-Ա հրամանագրով նշանակվել է  վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ

g.khachatryan@court.am

պաշտոնում: