ՄՆԱՑԱԿԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ+374 10 547919
Ծնվել է 1963 թվականին Կամո քաղաքում։
Կրթություն
1981 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1986 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Հրազդանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ստաժոր, քննիչ, ապա՝ դատախազի տեղակալ։
1999 թվականից աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ՀՀ նախագահի՝ 2023թ. հունվարի 30-ի թիվ ՆՀ-44-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
m.martirosyan@court.am