ՀՈՎՍԵՓ ԼԵՎՈՆԻ ԲԵԴԵՎՅԱՆ


Ծնվել է 1975 թվականին Մասիսի շրջանի Նոր Խարբերդ ավանում։

 

Կրթություն

 

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

 

Աշխատանքային փորձ

 

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է պետական փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրավաբան։

2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է փաստաբան, եղել է փաստաբանների միջազգային միության անդամ։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի 2011 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:

2011 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է դատարանների նախագահների խորհրդի, դեպարտամենտի և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ:

2013 թվականին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

2013 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:

2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:

2017 թվականին դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

ԲԴԽ-21-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի  Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

Այլ տեղեկություններ

 

1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2011 թվականից մինչև 2014 թվականը դասավանդել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցում:

2014 թվականից դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:

2018 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՆՀ-193-Ա հրամանագրով  իրավակարգի ու օրինականության ամրապնդման  և դատական իշխանության  զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

 

 

Կոնտակտային տվյալ

h.bedevyan@court.am