Տիգրան Վիգենի Սիմոնյան010 448894141


Ծնվել է 1980 թվականի հունվարի 1-ին, Երևան քաղաքում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Կրթություն

1996 թվականին ավարտել է ք.Աբովյանի N10 միջնակարգ դպրոցը (գերազանցությամբ):

2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (գերազանցությամբ):

2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցությամբ):

2005 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2004 թվականին պաշտպանել է «Երիտասարդների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը ՀՀ-ում» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն), դոցենտ:

Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի:

Վերապատրաստվել և մասնակցել է գիտական քննարկումների Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Չեխական հանրապետությունում և Ավստրիական հանրապետությունում:

Աշխատանքային փորձ

2002-2005 թվականներին ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

2005 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ:

ՀՀ իրավաբանների միության անդամ է:

2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ընդգրկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում:

2015-2019 թ.թ. հանդիսացել է ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ:

2017 թվականի հունվարի 18-ին նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի անդամ, պաշտոնավարել է մինչև հանձնաժողովի գործունեության դադարեցումը (2018 թվականի ապրիլի 9):

2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ներկայացրել է հրաժարական և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:

2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

2021 թվականի հունիսի 8-ին իր դիմումի համաձայն՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։

2021 հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։