Տարոն Ռոբերտի Թադևոսյան0322 24039


Ծնվել է 24.03.1989թ.-ին, Սպիտակ քաղաքում:

Կրթություն.

2006թ.-ին ավարտել է Լոռու մարզի Արևաշող գյուղի միջնակարգ դպրոցը:

2010թ.-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015թ.-ին` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մագիստրատուրան:

Աշխատանքային փորձ.

12.08.2010-02.11.2012թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ:

02.11.2012-21.06.2013թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես  ավագ քննիչ:

21.06.2013-19.09.2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքում՝ որպես ավագ քննիչ:

19.09.2014-11.12.2017թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում՝ որպես ՀԿԳ քննիչ:

11.12.2017-01.09.2020թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում՝ որպես ՀԿԳ  ավագ քննիչ:

01.09.2020-14.10.2021թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում՝ որպես պետ:

2022թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-113-Ա հրամանագրով նշանակվել է  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երկու զավակ։