ՍԵՐԳԵՅ ԺՈՐԱՅԻ ՍԱՀԱԿՅԱՆ+37410 201119
Ծնվել է 1978 թվականին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում:
Կրթություն
1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2011 թվականից մինչև 2013 թվականը սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Հրազդանմաշ» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:
2002 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի օգնականի պաշտոնը:
2007 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում նախ ավագ մասնագետի, ապա վարչության պետի տեղակալի պաշտոնները:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ԲԴԽ-17-Ո-37 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի ապրիլի 15-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: