ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ+374 10 494803136
Ծնվել է 1958 թվականին ՎԽՍՀ Տկիբուլի քաղաքում։
Կրթություն
1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1975 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում՝ որպես բանվորուհի։
1979 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Ապարանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքի դատավոր։
1999 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2014 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2007 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2009 թվականին վերընտրվել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ:
2010 թվականին ԱՄՆ կառավարության կողմից ստացել է «Ազատության պաշտպան» մրցանակ:
2014 թվականին վերընտրվել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: