Նոնա Հմայակի Գալստյան0262 44847
Ծնվել է 01.07.1984 թվականին, Գյումրի քաղաքում:
Կրթություն
2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Աշխատանքային փորձ
– 21.11.2005-01.05.2009թթ. աշխատել է ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:
– 01.09.2009-10.11.2011թթ. աշխատել է «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու:
– 01.02.2012‐01.04.2014թթ. աշխատել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամում որպես իրավախորհրդատու:
– 2013 թվականի դեկտեմբեր ամսից մինչ 31․01․2022թ․ աշխատել է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան:
– 2008 թվականից հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան անդամ:
– ԲԴԽ-26-Ո-42 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2022 թվականի մարտի 10-ի թիվ ՆՀ-61-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Հեղինակ է «Ընտանեկան բռնության հարաբերություններում երեխաների իրավունքների պաշտպանության պրակտիկան համավարակի ժամանակահատվածում» վերտառությամբ հետազոտական աշխատանքի։
Մասնակցել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման, նույն օրենքի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին որպես ընտանեկան բռնության ոլորտի իրավական հարցերով մասնագետ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։