ՀՐԱՉ ՄԱՐՏՈՒՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ+374 10 447121201
Ծնվել է 1974 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:
Կրթություն
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:
14.11.2011 թվականից մինչև 02.12.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:
2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում: