ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆ010 511813
Ծնվել է 1975 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
Կրթություն
1997 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:
2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի հայցորդ է:
Աշխատանքային փորձ
1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երևանի թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում` որպես բժիշկ-ինտերն:
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևանի թիվ 10 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում` որպես բժիշկ-ստոմատոլոգ:
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես դատարանի անդամի (դատավորի) օգնական:
2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես նախագահի օգնական:
2012 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2021 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-341-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: