ՀՈՎԻԿ ՍՈՒՐԵՆԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ+374 10 511813420,


Ծնվել է 1985 թվականին, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում:

Կրթություն

2002 թվականին ընդունվել, իսկ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Աշխատանքային փորձ

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականի մարտի 16-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը զբաղեցրել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2013 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 3 տարի ժամկետով: