Կարեն Ալբերտի Բիշարյան010 448894
Ծնվել է 1979 թվականին նախկին Ախուրյանի շրջկենտրոնում:
Կրթություն
2001 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը։
2007 թվականին ավարտել է ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայի գիտամանկավարժական կադրերի պատրաստման ֆակուլտետը (ադյունկտուրան):
2008 թվականին շնորհվել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
2001 թվականից 2002 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի գիտական բաժնում` որպես գիտաշխատող:
2002 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնում՝ որպես ամբիոնի դասախոս։
2009 թվականից 2010 թվականն աշխատել է նույն ամբիոնում՝ որպես ամբիոնի ավագ դասախոս։
2010 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնում՝ որպես ամբիոնի դոցենտ։
2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնում՝ որպես ամբիոնի պետ։
2012 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում՝ որպես պայմանագրային հիմունքներով դասախոս։
2012 թվականից 2013 թվականն աշխատել է «Դատախազության դպրոց ՊՈԱԿ»-ի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում՝ որպես ամբիոնի վարիչ։
2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում՝ որպես վարչության դատախազ։
2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության նույն վարչությունում՝ որպես վարչության ավագ դատախազ։
2015 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։
2016 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ որպես պայմանագրային հիմունքներով դասախոս։
2019 թվականից 2021 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես վարչության պետ։
ՀՀ Նախագահի 2021 թվականի նոյեմբեր 25-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2011 թվականին շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
2017 թվականին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտագործնական և ուսումնական աշխատանքների։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։