Դավիթ Մհերի Արղամանյան010 339596117


ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 4-ին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

Կրթություն

2010-2016 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2016-2018 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2018 թվականին ավարտել է Փաստաբանների դպրոցը:

2021 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Աշխատանքային փորձ

2016 թվականի հուլիս – օգոստոս ամիսներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ որպես օպերլիազոր:

2018-2019 թվականներին աշխատել է որպես փաստաբան:

2019-2021 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական:

2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ծառայությունը զինված ուժերում

2011 թվականից մինչև 2013 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ ք. Բերդ և գ. Այգեձոր N զորամասերում:

Մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ինքնապաշտպանական մարտերին:

2020 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 12-ը մասնակցել է Հադրութ քաղաքի ինքնապաշտպանական մարտերին՝ որպես դասակի հրամանատար, Ծամձոր – Սարինշեն հատվածի մարտական գործողություններ:

2020 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը մասնակցել է Շուշի քաղաքի ինքնապաշտպանական մարտերին՝ որպես վաշտի հրամանատար, Քարին տակ, Շուշի, Շոշ հատվածների մարտական գործողություններ:

2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 16-ը իրականացրել է մարտական հերթապահություն Կապան – Կերեն հատվածում՝ որպես հատուկ նշանակության վաշտի հրամանատար: