Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան


Ծնվել է 1977 թվականին:

Կրթություն

1994-1999 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան, ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1999 թվականին ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում անցել է վերապատրաստում և լսել դասախոսություններ «Միջազգային առևտրային իրավունք» թեմայով:

2000 թվականին Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարանում լսել է դասախոսություններ «Միջազգային արբիտրաժային իրավունք» թեմայով:

2004-2005 թթ. մասնագիտական վերապատրաստում է անցել Նիդերլանդների թագավորության Ուտրեխտ քաղաքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

Աշխատանքային փորձ

1997-1999 թթ. աշխատել է «Օրբիտա» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր մասնագետ, մարքեթինգի մենեջեր:

1998-1999 թթ. եղել է փորձնակ ՀՀ սահմանադրական դատարանում և ՀՀ գլխավոր դատախազությունում:

1999-2000 թթ. աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության Օրենսդրության և իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ:

2000 թվականին աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության Օրենսդրության և իրավաբանական վարչությունում՝ որպես Իրավաբանական բաժնի պետ:

2000-2003 թթ. եղել է Բաժնետերերի ասոցիացիայի հիմնադիր, խորհրդի անդամ, փոխտնօրեն:

2001-2005 թթ. հանդիսացել է իրավաբանական և տնտեսական ծառայություններ իրականացնող «Աստրապիս» ՓԲԸ-ի հիմնադիր-գործընկեր:

2001-2007 թթ. հանդիսացել է իրավախորհրդատու «Հայաստանի հանքաարդյունաբերության սահուն զարգացում» ծրագրում, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում, ՀՀ ֆինանսների նախարարությունում, Առողջապահական ծրագրերի իրականացման պետական գործակալությունում, Կրթությամբ զարգացման ակադեմիայում, «ՖԻՆՔԱ» հիմնադրամում, Glocoms Inc., «Հազարամյակների մարտահրավերներ․ Հայաստան» ծրագրում:

2001 թվականին եղել է «Բաժնետերերի իրավունքի իրականացման ճանապարհով դեպի ազատ շուկա և օրենքի գերակայություն» ծրագրի տնօրեն:

2002-2003 թթ. եղել է դատական համակարգի և արդարադատության փորձագետ National Human Development Report ծրագրում (Միավորված ազգերի կազմակերպություն):

2002 թվականից դասախոսում է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում:

2003-2008 թթ. եղել է Ներդրումների պաշտպանության հիմնադրամի (Բաժնետերերի ասոցիացիայի իրավահաջորդ) հիմնադիր, խորհրդի անդամ:

2005-2008 թթ. եղել է ԱՄՆ ՄԶԳ Առևտրային իրավունքի և տնտեսական կարգավորման ծրագրի՝ կոմերցիոն իրավունքի խորհրդատու:

2008-2014 թթ. աշխատել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» -ում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու, Դիտորդ խորհրդի և Կարգապահական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:

2015-2019 թթ. հանդիսացել է «Բեքմեզյան» ՍՊԸ-ի տնօրեն:

2015 – 2017 թթ. եղել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ:

2015-2018 թթ. եղել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի անդամ:

2019 թ. հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Այլ տեղեկություններ

1996-1999 թթ. հանդիսացել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամ:

1999 թվականից Իրավաբանների միության անդամ է:

2015-2019 թթ. հանդիսացել է Փաստաբանների պալատի անդամ:

ՀՀ արդարադատության նախարարի 26.09.2013 թ. թիվ 10 հրամանով արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ծառայությունների համար պարգևատրվել է «Ներսես Շնորհալի» հուշամեդալով:

Հեղինակ և համահեղինակ է մի շարք գիտական հոդվածների, գիտական աշխատությունների և ուսումնական ձեռնարկների:

Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի անդամ է: