Գագիկ Վրեժի Ջհանգիրյան
Ծնվել է 1955 թվականին, Արարատ քաղաքում։
Կրթություն
1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1979-1982 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։
1982 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության դեմ պայքարի քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային փորձ
1970-1973 թվականներին «Բարձրշինտրեստ» 6-րդ շինմոնտաժային վարչությունում աշխատել է որպես գիշերապահ:
1977-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի իրավունքի բաժնում կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող:
1989 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1990-1995 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ:
1995-1997 թվականներին աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
1997-2006 թվականներին եղել է ՀՀ զինվորական դատախազ:
2006-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։
2012-2017 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
2021 թվականի ապրիլի 15-ից կատարում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:
Այլ տեղեկություններ
1994-1995 թվականներին իր մասնակցությունն է բերել ՀՀ առաջին սահմանադրության մշակման աշխատանքներին՝ զգալի ներդրում ունենալով հատկապես դատական իշխանության, իրավապահ մարմինների բաժինների, Մարդու իրավունքների քրեական արդարադատությանն առնչվող հարցերի և նորմերի մշակման գործին:
1997-2008 թվականներին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, անվանական զենքով, գերատեսչական բազմաթիվ մեդալներով:
1998 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հեղինակ է ԽՍՀՄ-ում, Հայաստանում և արտերկրում լույս տեսած ավելի քան 2 տասնյակ գիտական հրապարակումների, որոնցից են՝
1. Предупреждение прступлений, совершаемых в свободное время – Соц, законность, No 12, 1981
2. Теоретическое и операциональное понятие преступлений, совершаемых в сфере досуга- В сб. научных трудов аспирантов и соискателей ‘Дальнейшее укрепление законности и правопорядка в совете решений ХХ VI съезда КПСС’, М., 1981
3. Социокультурные факторы досуговой преступности- VIII конференция молодых научных работников института философии и права АН Армении
4. Предупреждение насильственных преступлений – важное направление в борьбе с преступностью в социлистическом обществе-Материалы научно-практич. конференции ‘Актуальные вопросы дальнейшего укрепления соц. законности и
правопорядка в совете июньском (1983г.), февральского и апрельского (1984г.) пленумов ЦК КПСС’
5. Ժամանցների կազմակերպման նշանակությունը երիտասարդության կողմից կատարվող հանցագործությունների կանխման գործում-«Սովետական մանկավարժ», 1987
6. Ժամանցի ոլորտի հանցավորության քրեաբանական պրոբլեմները-«Հայաստան» հրատ., 1986
7. Предупреждение насильственных преступлений – важное направление борьбы с преступностью. – В сб.; Проблемы укрепления законности и правопорядка- Ереван, 1985
8. Кримин. характеристика телесных повреждений, причиненных в связи с пров. Досуга-‘Вопросы правоведения’, No5, Ереван, ЕГУ, 1989
9. 117 հարց և պատասխան ՀՀ Սահամանդրության մասին- Ժողովածու
10. «Դատական բարեփոխումները երկունքի մեջ «Իրավունք և օրինականություն» 1994, No2, Երևան
11. ՀՀ դատական համակարգի Սահմանադրական մեկնաբանման մի քանի հարցեր-«Իրավագիտության հարցեր», 1997, No3, Երևան
12. Մեղադրանքի պաշտպանության և պատժողական քաղաքականության ուղենիշներն ու սկզբունքները- Օրինականություն» ՀՀ Գլխավոր դատախազության գիտագործնական տեղեկագիր 2007թ. Հ40
13. Դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգ-ծրագիր-«Երևան» հրատարակչություն 2012 մենագրություն
14. Արդարադատության և քաղաքականության խառնարանում-«Անտարես» հրատարակչություն, 2016թ. Գիրք
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ։