Արուսյակ Հարությունի Ալեքսանյան010 339596205


ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1989 թվականին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

2010 թվականին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

2012 թվականին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2012-2018 թվականները հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալասրանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի հայցորդ (թեմա՝ Հայեցողական քրեական հետապնդումը ՀՀ քրեական դատավարությում):

2011-2014 թվականներն աշխատել է ՀՀ արդարադտության նախարարաության դատաիրվական ԾԻԳ ՊՀ-ում՝ որպես քարտուղար-թարգմանիչ:

2014-2015 թվականները զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը:

2015-2018 թվականները զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը:

2018-2021 թվականները զբաղեցրել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնը:

2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Երևան քաղաղքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: