Արմեն Լեռնիկի Շիրոյան010 339596112


ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ

 

Ծնվել է 1980 թվականի մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ մանկավարժի ընտանիքում:

1987-1997 թվականներին սովորել է Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան թիվ 8-րդ միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով ոսկե մեդալ:

1997-2001 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2001-2003 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2003-2010 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում քննիչի, ապա՝ ավագ քննիչի պաշտոնում:

23․07․2010-25․11․2013թթ․աշխատել է Լոռու մարզի դատախազություն, դատախազ

25․11․2013-02․10․2015թթ․ աշխատել է Շիրակի մարզի դատախազություն, դատախազի տեղակալ

02․10․2015-18․04․2017թթ աշխատել է Լոռու մարզի դատախազություն,  ավագ դատախազ

18․04․2017թ-ից  2021թվականը աշխատել է որպես  Լոռու մարզի դատախազի տեղակալ։

20.10.2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի երկու որդի: