Ռազմիկ Լևոնի Մարիկյան101 339596203, 213
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Կենսագրական տեղեկություններ
Ծնվել է 1988 թվականի ապրիլի 16-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:
Կրթություն
2004-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
2009-2011 թվականներին սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ ավարտելով գերազանցությամբ:
2011-2015 թվականներին սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում:
2017 թվականի մարտի 14-ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2018 թվականին ավարտել է Փաստաբանների դպրոցը:
2021 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2015 թվականի փետրվարի 9-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ (վերջին պաշտոնը՝ Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ):
2018 թվականի հոկտեմբերից դասավանդում է Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ որպես «Մարդու հիմանարար իրավունքները և ազատությունները» առարկայի դասախոս:
2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի մայիսը հանդիսացել է Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ:
2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ծառայությունը զինված ուժերում
2008-2012 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Այլ տեղեկություններ
2018 թվականի մայիսից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է (արտոնագրի գործունեությունը կասեցված է):
Մեկ մենագրության և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: