Արշակ Վալերիի Մաթևոսյան010 339596212


ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ

 

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ.

1991-2001 թվականներին սովորել է Սամվել Գևորգյանի անվան թվի 189 միջնակարգ դպրոցում։

2001-2005 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։

2005-2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

2021 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսուցումը:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ.

2013-2016 թվականներին աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2018-2019 թվականներին աշխատել է «Էներսիս» ՍՊ ընկերությունում՝ որպես կոմերցիոն վաճառքների մենեջեր։

2019-2020 թվականներին աշխատել է «Էներսիս» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան։

2020-2021 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 20-ի  թիվ ՆՀ-320-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: