Վարազդատ Մերուժանի Միքաելյան 10 494807216
Ծնվել է 1989 թվականին՝ Երևան քաղաքում:
Կրթություն
2006-2010թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
2010-2012թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2013-2015թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2019թ. սովորել և ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը:
2019թ. վերապատրասվել է Գերմանիայի Շպայեր քաղաքի Վարչական գիտությունների գերմանական համալսարանում:
2019-2020թթ. վարչաիրավական մասնագիտացմամբ սովորել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում:
Հանդիսանում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայցորդ:
Աշխատանքային փորձ
2013-2019թթ. աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2019-2020թթ. աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնում:
2020-2021թթ. աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի՝ 2021թ. հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-331-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 25.12.2014 թվականի թիվ 1193-Ա հրամանով՝ խրախուսվել է զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր՝ ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանով:
Ամուսնացած է, ունի 1 որդի: