Արտյոմ Ռուդիկի Ավետիսյան0312 57160
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Ծնվել է 1973 թվականի հունիսի 3-ին Լենինական քաղաքում։
1990թ. ավարտել է Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
06.11.1995-20.12.1996թթ. աշխատել է Ամասիայի շրջանի դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ։
20.12.1996-12.01.1999թթ. աշխատել է Ամասիայի դատախազությունում՝ որպես քննիչ։
12.01.1999-08.10.2002թթ. աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես քննիչ։
08.10.2002-02.02.2005թթ. աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես ավագ-քննիչ քրեագետ։
02.02.2005-2021թթ. աշխատել է որպես Շիրակի մարզի դատախազի տեղակալ։
20.10.2021թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
27.06.2012թ. ՀՀ ոստիկանապետի թիվ 2671 հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
25.09.2018թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ N 315-Ա հրամանով պարգևատրվել է «Դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով։
01.07.2019թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 117-Ա հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման» մեդալով։
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
Ամուսնացած Է, ունի երեք երեխա։