ԳՈՌ ԳԱԳԻԿԻ ԹՈՐՈՍՅԱՆ010 448408341


Ծնվել է 1985 թվականին, Վանաձոր քաղաքում:

Կրթություն

2006 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2008 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2008 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:

2011 թվականին ստացել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Աշխատանքային փորձ

2007 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետի պաշտոնում:

2008 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2009 թվականի փետրվարի 26-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետի պաշտոնում:

2009 թվականի մարտի 5-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնում:

2010 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պաշտոնում:

2013 թվականի հունիսի 1-ից հանդիսացել է «Լեքս Ալյանս» իրավաբանական գրասենյակի տնօրեն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021 թվականի օգոստոսի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

2008 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, հեղինակ է 1 մենագրության, 2 ուսումնական աշխատանքների, օրենսգրքի մեկնաբանությունների, գիտական աշխատությունների: