ՏԻԳՐԱՆ ՌՈԲԵՐՏԻ ՓՈԼԱԴՅԱՆ+374 10 742233


Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան:

Աշխատանքային փորձ

2002 թվականից 2003 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության մասնագետ:

2003 թվականից 2004 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավախորհրդատու:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի «Դատական բողոքարկման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում և «Քաղաքացիական դատավարություն» առարկաների դասախոս:

2004 թվականից 2005 թվականն աշխատել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ-ի գլխավոր իրավախորհրդատու:

2004 թվականից 2005 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի մարմնի ստեղծմանն ուղղված աշխատանքային խմբում:

2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի (փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վարչության) «Զ» դասի մեթոդաբան

2006 թվականից 2008 թվականն աշխատել է «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավախորհրդատու:

01.02.2009-31.08.2009թթ. աշխատել է «Գարեգինյան եղբայրներ» ՍՊԸ-ի իրավաբանական վարչության պետ, գործադիր տնօրենի գլխավոր խորհրդատու:

01.09.2009-09.11.2009թթ. աշխատել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի իրավաբանական ստորաբաժանման իրավաբան:

09.2009-11.2009թթ. աշխատել է «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնում:

09.11.2009-17.07.2010թթ. աշխատել է «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար:

2009 թվականից եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2010 թվականից աշխատել է «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ։

2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Հեղինակ է 4 գիտական աշխատությունների: