ՌԱՖԻԿ ԳԱԳԻԿԻ ԽԱՆԴԱՆՅԱՆ+374 10 447121224
Ծնվել է 1983 թվականին Գավառ քաղաքում:
Կրթություն
2005 թվականին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2008 թվականին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան:
2008 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում:
Աշխատանքային փորձ
2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտում` որպես իրավախորհրդատու:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Դուֆա» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն:
2007 թվականից 2008 թվականն աշխատել է որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:
2008 թվականից աշխատում է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի ավագ դասախոս:
01.04.2009-03.07.2009 թթ. աշխատել է որպես ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչարարության բաժնի առաջատար մասնագետ:
03.07.2009-07.12.2009 թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ:
2009 թվականից 2010 թվականն աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական:
2010 թվականից 2013 թվականն աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական ներկայացուցչության ապահովման բաժնի պետ:
2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։