ՆՈՐԱ ԱՐԱՅԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ+374 10 303304


Ծնվել է 1984 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2006 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրան:

Աշխատանքային փորձ

2005-2007թթ. աշխատել է Հայկական Բաց համալսարանում` որպես դասախոս:

2007 թվականի մարտին աշխատել է ՓՄՁՁԱԿ,«Գործարարական իրավունք գործարարների համար» ծրագրում` որպես դասախոս:

2006-2008 թթ. աշխատել է Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնում` որպես դասախոս:

2008 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:

2007-2009թթ. աշխատել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:

2008-2013թթ. աշխատել է ՀՀ դատական դպրոցում` որպես դասախոս:

2009 թվականից աշխատում է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:

2006-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի օրենսդրության ներդրման և միջազգային կապերի բաժնում` որպես մեթոդաբան:

2008թ. հունվարից մինչև ապրիլ աշխատել է ՀՀ քրեական դատարանում` որպես դատավորի օգնական:

2008 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:

2008-2009 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես իրավական փորձաքննությունների վարչության պետ:

2009-2012 թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես ղեկավարի առաջին տեղակալ, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

2012 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ

Գիտությունների թեկնածու է, մեկ մենագրության, մեկ համահեղինակությամբ գրքի և 10 գիտական հոդվածների հեղինակ է: