ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ+374 10 447121265


Ծնվել է 1986 թվականին քաղաք Գյումրիում:

Կրթություն

2007 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2009 թվականին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային փորձ

2009 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ:

22.06.2010 թվականից մինչև 01.10.2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2010 թվականից մինչև .2011 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ սկզբում որպես ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի հարցերով պատասխանատու, այնուհետև՝ որպես ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության մասնագետ:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 3 տարի ժամկետով: