ՄԱՐԻԱՆՆԱ ՌԱԶՄԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ+374 234-24648
Ծնվել է 1990 թվականին, Բաթումի քաղաքում:
Կրթություն
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում:
2014 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի որակավորում։
2019 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2010 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2011 թվականի ապրիլ ամիսն աշխատել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավարի ժամանակավոր պաշտոնակատար։
2011 թվականից մինչև 2014 թվականը՝ նույն դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2014 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում՝ որպես դատավորի օգնական։
2016 թվականի հունվար ամսից մինչև 2016 թվականի օգոստոս ամիսն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։
2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության երկրորդ բաժնում՝ որպես գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։
2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (այնուհետև՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան)՝ որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։
2017 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։
2018 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական։
2019 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-75-Ո-174 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի նոյեմբերի 7-ի թիվ ՆՀ-245-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2015 թվականի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների կայացման աշխատանքներին լավագույն մասնակցության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքներն արդյունավետ և բարեխիղճ կատարելու համար ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից պարգևատրվել է: