ԿԱՐԵՆ ՎԱՉԻԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ+37410 44-84-08321


Ծնվել է 1976 թվականին քաղաք Երևանում:

Կրթություն
1993 –1998 թթ.՝ Երևան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իրավագետի որակավորում:
1998 – 2001 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայի բաժանմունք: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2004 թ.-ից առ այսօր դասախոսում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում:
Աշխատանքային փորձ

1996–1997թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության մասնագետ:

1997– 1997թթ.՝ «Կրեդիտ սերվիս բանկ» ՓԲԸ իրավաբան:

1997–1999թթ. ՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գլխավոր իրավական խորհրդականի գրասենյակի հայցապահանջագրային վարչության պետ:

1999-2003թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի տեղակալ:

2003–2004թթ.՝  «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահի խորհրդական:

2004–2009թթ.՝ «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահի խորհրդական, տնօրինության անդամ (04.2008թ.-ից՝  համատեղությամբ «ՎՏԲ լիզինգ» լիզինգային վարկային կազմակերպություն ՓԲԸ տնօրենի տեղակալ):

2008–2011թթ.՝  «ՎՏԲ Լիզինգ» լիզինգային վարկային կազմակերպություն ՓԲԸ տնօրենի տեղակալ (07.2009թ.-ից՝ հիմնական աշխատավայր):

2011–2011թթ.՝ «ՎՏԲ–լիզինգ» լուծարվող լիզինգային վարկային կազմակերպություն ՓԲԸ լուծարային հանձնաժողովի նախագահ:

2015–2017թթ.՝ վարկային պորտֆելի Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:

2011–2018թթ.՝ «Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ:

2012-2018թթ.՝ «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ («Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի» 100% դուստր ընկերություն) խորհրդի անդամ:

2019-2020թթ.՝ Երևանի քաղաքապետի խորհրդական:

ԲԴԽ-19-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 17.04.2020 թ.  թիվ  ՆՀ-82-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: