ԿԱՐԵՆ ԲԱՐՍԵՂԻ ԶԱՐԻԿՅԱՆ+374 10 447121219


Ծնվել է 1987 թվականին քաղաք Երևանում:

Կրթություն

2009 թվականին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2011 թվականին` նույն համալսարանի մագիստրատուրան:

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի գործավար:

2009 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2010 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում որպես իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատարանի նախագահի խորհրդական:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: