ԿԱՐԱՊԵՏ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԲԱԴԱԼՅԱՆ+374 28425698


Ծնվել է 26.11.1975 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

1992 թվականին ավարտել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցը:

1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1997 թվականի հունիսին զորակոչվել  պարտադիր զինվորական ծառայության և ծառայությունն անցկացրել է ԼՂՀ ՊԲ շարքերում: Զորացրվել է 1998 թվականի դեկտեմբերին:

2005-2007 թվականին  սովորել և ավարտել է  Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական բաժինը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում:

2007 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր (թիվ 704), հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ:

2008 թվականին սովորել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ստացել ծրագիրն ավարտելու հավաստագիր:

2015 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունվարը ուսանել և ավարտել է ԱՄՆ Չիկագո-Քենտ իրավունքի քոլեջի Ամերիկյան իրավունքի դպրոց Կովկասի համար ծրագիրը, ստացել է ավարտելու հավաստագիր:

Աշխատանքային փորձ

1998 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազության ԼՂՀ Մարտունու կայազորի զինվորական դատախազության քննիչ, այնուհետև 1999 թվականի հունիսին նշանակվել է Մարտակերտի զինվորական դատախազի օգնական և աշխատել է մինչև 1999 թվականի դեկտեմբերը:

2001 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի սեպտեմբերը աշխատել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան, ապա՝ տնօրեն:

2007 թվականի հունիսից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում և նշանակվել ՀՀ տնտեսական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2008 թվականի հունվարից աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում, ապա նշանակվել նույն դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ և աշխատել է մինչև 2009 թվականի ապրիլը:

2009 թվականի ապրիլից մինչև հուլիս ամիսները աշխատել է «Կարախանյան և ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան, ապա 2009 թվականի սեպտեմբերից աշխատանքի է անցել «Պրուդենս» ՓԲ ընկերություն իրավաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան-ավագ իրավաբան, որտեղ աշխատել է մինչև 2018 թվականի փետրվարը:

2014 թվականին աշխատել է ԱՄՆ Զարգացման գործակալության ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրով որպես փորձագետ, կազմել է զեկույց՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և կիրառման պրակտիկայի խնդիրների մասին:

2014 թվականից մինչև 2016 թվականը աշխատել է Եվրոպայի Խորհրդի Հայաստանի գրասենյակի «ՀՀ Դատական համակարգի անկախության ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության» ծրագրի իրավաբան-փորձագետ:

2017 թվականի դեկտեմբերից հանդիսացել է Համաշխարհային Բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի Երևանյան գրասենյակի տեղական փորձագետ՝ օրենսդրության զարգացման և գործարար միջավայրի բարելավման ծրագրի շրջանակներում:

02.2018-06.08.2020թթ. աշխատել է «Օլթի Քոնսալթինգ» ՓԲ ընկերություն իրավաբանական գրասենյակում` որպես փաստաբան-տնօրեն:

09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 3-ի ԲԴԽ-51-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. օգոստոսի 6-ի ՆՀ-175 –Ա հրամանագրով  նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին, ֆրանսերենին` սահմանափակ: Տիրապետում է մի շարք համակարգչային ծրարգեր` MS Office բոլոր ծրագրերը, տեղեկատվական և փնտրողական համակարգեր, այդ թվում՝ մասնագիտական իրավաբանական: Ամուսնացած է, ունի երկու զավակ: