ԼԻԱՆԱ ՕՆԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ+374 10 447121260


Ծնվել է 1976 թվականին քաղաք Երևանում:

Կրթություն

1997 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2010 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

Աշխատանքային փորձ

1996 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական:

2003 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ սահամանդրական դատարանում՝ որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ:

2009 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ ընդգրկվել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային կոնվենցիայով նախատեսված Ազգային զեկույցների մշակման հանձնաժողովի կազմում:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: