ԼԵՎՈՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ+374 10 448408332


Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

1985 թվականին ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։

Աշխատանքային փորձ

1985 թվականից մինչև 1988 թվականն եղել է Ջիզակ քաղաքի Փաստաբանների մարզային կոլեգիայի փաստաբան։

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևան քաղաքի «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ – ի իրավախորհրդատու։

1989 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է ՀՀ Նյութական ռեսուրսների նախարարությունում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու։

1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական հակահետախուզության վարչությունում՝ որպես քննչական խմբի պետ։

1995 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչրև 1999 թվականն աշխատել է Տավուշի մարզի Իջևանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։