ԷՄԻՆ ՌՈՒԲԻԿԻ ԱԲԳԱՐՅԱՆ+374 28323220
Ծնվել է 20.06.1984 թվականին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում:
Կրթություն
1990-2000թթ. ավարտել է Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
2000-2005թթ. սովորել է Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ավարտել գերազանցությամբ, ստացել է իրավագետի որակավորում:
2005-2008թթ ավարտել է ՀՀ ԳԱԱ-ի Փիլիսոփայության, սոցոլագիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:
2008թ. ՀՀ կառավարման ակադեմիայում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավագիտության 041 մասնագիտացման խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ԺԲ.00.04 «Հատուկ վարույթները վարչական դատավարությունում» թեմայով և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
09.2005-06.2006թթ. աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի գրասենյակի գործավար:
09.2006-01.2012թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի արխիվապահ, ՀՀ դատական ծառայության առաջին դասի կրտսեր ծառայող:
09.2009-03.2011թթ. աշխատել է Երևանի «Գալիք» համալսարանում՝ որպես իրավագիտության ֆակուլտետի դասախոս:
09.2009-06.2014թթ. աշխատել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես դասախոս /գիտական խորհրդի անդամ/:
09.2009-09.2016թթ. աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության և նրա մեթոդիկայի դասավանդման ամբիոնի դասախոս, դասավանդել է «Հայաստանի քաղաքացիական դատավարության իրավունք» առարկան:
01.2018 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես դասախոս, դասավանդում է «Սննանկության վարույթի առանձնահատկությունները» և «Իրավաբանական անձանց կարգավիճակը և առանձնահատկությունները» առարկաները:
01.2012-09.2012թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդական:
09.2012-01.2015թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական:
01.2015-02.2017թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության չորրորդ բաժնի պետ:
13.02.2017-16.06.2020թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայության չորրորդ բաժնի պետ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական:
19.09.2015թ. պարգևատրվել է ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագրով:
2009-2018թթ. հանդիսանում է հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի դատարանների, դատախազության և քննչական մարմինների հարցերով ենթահանձնաժողովի անդամ:
08.2017-ից մինչև 06.2018թթ. հանդիսացել է ՀՀ վարչապետի թիվ 886-Ա որոշմամբ՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ:
2010-2012թթ. հանդիսացել է «Դատական ծառայողների միություն» ԱԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ներկայացուցիչ-անդամ:
09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 11-ի ԲԴԽ-34-Ո-73 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 16-ի ՆՀ-128-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների: Տիրապետում է Windows, Word, MC office, Internet համակարգչային ծրագրերին: Ամուսնացած է: