ԳՐԻԳՈՐ ՍԱՄՎԵԼԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ+374 10 447121220
Ծնվել է 1989 թվականին, Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
Կրթություն
2005 թվականից մինչև 2011 թվականը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
2011 թվականից հանդիսացել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի հայցորդ:
2013 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում` որպես իրավաբան:
2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
2011 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
2014 թվականից մինչև 2015 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր: