ԱՐՇԱԿ ՍԵՐՈԺԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ+374322 2 32 35235
Ծնվել է 1970 թվականին Սպիտակի շրջանի Արևաշող գյուղում։
Կրթություն
1994թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվարկային ֆակուլտետը:
1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
1996-2005թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում` ֆինանսատնտեսական բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ընդունարանի վարիչի և նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետի պաշտոններում:
2005-2008թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:
2008-2009թթ. աշխատել է ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1994-1996թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: