ԱՐԱ ԷԴՈՒԱՐԴԻ ԲԱԲԱՅԱՆ+374 10 201182


Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Լենդ բանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու։

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական:

2005 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2007 թվականն ախատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում՝ որպես պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքների ֆինանսական փորձաքննության բաժնի պետ։

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2011 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

2014 թվականից 2018 թվականը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: