ԱՆԻ ՌԱՖԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ+374 10 448408360


Ծնվել է 1971 թվականին:

Կրթություն

1989 -1994 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ

1996 – 2005 թթ. աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ։

2005 – 2008 թթ. աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2008 – 2009 թթ. աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: