ԱՆԻ ՌԱԶՄԻԿԻ ԱԹԱՆԵՍՅԱՆ+374 242-2-18-98
Ծնվել է 1990 թվականին Թալին քաղաքում:
Կրթություն
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ գերազանցությամբ:
2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ գերազանցությամբ:
2012 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2011 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «ԷՄ-ՎԻ-ԷՄ Քոնսալթինգ Քամփնի» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:
2013 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է «ՈՒնիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:
2015 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես դասախոս:
ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների :
Ամուսնացած է, ունի երկու երեխա: