ՎԱՀԵ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՋԻՎԱՆՅԱՆ+374 2314 8004


Ծնվել է 1987 թվականին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:

Կրթություն

2004-2009թթ. սովորել և ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբան-իրավագետի մասնագիտական որակավորում։

09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Աշխատանքային փորձ

12.08.2009-01.03.2014թթ. աշխատել է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում` Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչի, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչի, ավագ քննիչի և Մարտունու շրջանի քննչական խմբի ավագ քննիչի պաշտոններում, ունի ոստիկանության կապիտանի կոչում:

05.03.2014-29.12.2015թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության դատախազի, այնուհետև ավագ դատախազի պաշտոններում:

29.12.2015-19.06.2018թթ. զբաղեցրել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի պաշտոնը։

19.06.2018-17.09.2019թթ. զբաղեցրել է ԱՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 18-ի ԲԴԽ-37-Ո-84 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 24-ի թիվ ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

15.01.2010-14.02.2010թթ. վերապատրաստման դասընթացներ է անցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ոստիկանության ակադեմիայում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: