ԱՆԻ ԿԱՐԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ+374 262 43993


Ծնվել է 15.01.1991թ. Երևան քաղաքում:

Կրթություն

2008-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

2012–2014թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ այն ավարտելով գերազանցության դիպլոմով:

2014թ.-ին ընդունվել է նույն համալսարանի ասպիրանտուրա, որն ավարտել է 2018թ.-ին, թեկանածուական ատենախոսությունը մասնագիտական խորհրդի կողմից երաշխավորվել է պաշտպանության և պաշտպանության է նշանակվել 29.04.2019թ.-ին:

Աշխատանքային փորձ

07.07.2009-30.07.2009թթ. աշխատել է ՀՀ Դատական դեպարտամենտ ՊԿՀ–ում՝ որպես Կենտրոնական մարմնի ցրիչ:

03.08.2009-18.03.2011թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում՝ որպես գրասենյակի գործավար:

18.03.2011-31.01.2012թթ. աշխատել է «Տնտեսական անվտանգության ծառայության «ԱՎՏ-Ջ» » ՍՊԸ–ում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդականի օգնական:

01.03.2012-15.08.2012թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի գործավար, ապա՝ մինչև 14.03.2014թ.-ը՝ որպես դատավորի օգնական:

14.03.2014-01.09.2016թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես քրեական պալատի նախագահի ավագ օգնական:

Այնուհետև մինչև 01.06.2018թ.-ը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը՝ ստանալով առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

01.06.2018-01.11.2019թթ. աշխատել է «Դիջիթեյն» ՍՊԸ–ում՝ որպես իրավաբան:

01.11.2019-03.08.2020թթ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2016թ.-ի սեպտեմբերից առ այսօր դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն):

2017թ.-ից դասավանդում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում՝ դատավորների, իսկ 2018թ.-ին՝ նաև դատախազների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում:

Հեղինակ (համահեղինակ) է 17 գիտական հոդվածների և մեկ մենագրության:

09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 24-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. օգոստոսի 25-ի  թիվ ՆՀ-194-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Ազատ տիրապետում է անգլերենին և ռուսերենին, ինչպես նաև MS Office, Internet ծրագրերին: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: