«ՀԵԼՓ ՔՈՐԹ» ՍՊԸ-Ի ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«ՀԵԼՓ ՔՈՐԹ» ՍՊԸ-Ի ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հարգելի՛ օգտատեր, Ձեր կողմից ներբեռնվող էլեկտրոնային փաստաթուղթը տեղադրած անձը (այսուհետ՝ Փաստաբան), օգտվելով «ՀԵԼՓ ՔՈՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ 00921282), (այսուհետ՝ Համակարգ) ծառայություններից, սույնով ցանկացած անձի (այսուհետ՝ Օգտատեր), սույն պայմաններն ամբողջությամբ ընդունելու դեպքում, առաջարկում է https://helpcourt.am/ էլեկտրոնային կայքում (այսուհետ՝ Կայք) իր կողմից տեղադրված էլեկտրոնային փաստաթղթերը՝ հայցադիմում, դիմում, միջնորդություն, բողոք, պայմանագիր և այլն (այսուհետ՝ Փաստաթուղթ) ներբեռնել վճարի դիմաց:
Համակարգը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում գործակալ:

1. ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

1.1 Փաստաթղթի ներբեռնման համար սահմանված վճարը Օգտատերը կարող է կատարել կայքում առցանց Visa, MasterCard/Maestro և ԱրՔա վճարային քարտերի գործածմամբ:

1.2 Վճարումների կատարման համար Օգտատերը պարտավոր է ճիշտ, ամբողջական ու պատշաճ կերպով լրացնել վճարման համար պահանջվող տեղեկտվությունը և իր վճարային քարտի պահանջվող տվյալները՝ ներառյալ վճարման ենթակա գումարը:

1.3 Լրացված տեղեկությունների ճշտության համար պատասխանատվություն կրում է Օգտատերը:

2. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

2.1 Փաստաթղթերը տեղադրված են բացառապես Word ֆորմատի ֆայլի տեսքով:

2.2 Փաստաբանը, Համակարգը և <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) պատասխանատվություն չեն կրում Փաստաթղթի իրավական որակի, այդ թվում՝ Փաստաթղթի բովանդակության ու Օգտատիրոջ ակնկալիքների չհամապատասխանության համար: Վերոգրյալ դեպքերում կատարած վճարման վերադարձ Փաստաբանի, Համակարգի և Բանկի կողմից չի իրականացվում:

2.3 Համակարգը և Բանկը պատասխանատվություն չեն կրում Փաստաթղթի բովանդակության ու կայքում դրա նկարագրության անհամապատասխանության համար: Վերոգրյալ դեպքերում կատարած վճարման վերադարձ Համակարգի և Բանկի կողմից չի իրականացվում:

2.4 Համակարգը և Բանկը պատասխանատվություն չեն կրում այն դեպքերի համար, երբ պարզվում է, որ Փաստաթուղթն իրականում անձամբ չի տեղադրվել կամ կազմվել այն Փաստաբանի կողմից, ով Կայքում նշված է իբրև տվյալ Փաստաթուղթը տեղադրող անձ: Վերոգրյալ դեպքերում կատարած վճարման վերադարձ Համակարգի և Բանկի կողմից չի իրականացվում:

2.5 Համակարգը և Բանկը պատասխանատվություն չեն կրում Փաստաթղթի բովանդակության համար (փաստաբանական գաղտնիք, նախաքննական գաղտնիք, այլ անձին պատկանող հեղինակային իրավունքի օբյեկտ և այլն):

2.6 Փաստաբանը, Համակարգը և Բանկը պատասխանատվություն չեն կրում ներբեռնված Փաստաթղթի օգտագործման ցանկացած հետևանքի համար:

2.7 Համակարգը կարող է ներբեռնելուց հետո Օգտատիրոջը տալ հնարավորություն գնահատելու և (կամ) մեկնաբանելու տեղադրված Փաստաթուղթը:

2.8 Սույն Պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը:

2.9 Սույն Պայմաններից բխող բոլոր վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե Դուք համաձայն եք բոլոր վերոգրյալ պայմանների հետ, խնդրում ենք սեղմել. «ընդունում եմ բոլոր վերոգրյալ պայմանները եվ համաձայն եմ դրանց հետ» հղումը: