ԱՐՇԱԿ ԺՈՐԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ+374 10 44-88-94108
Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
1998 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Աշխատանքային փորձ
1999 թվականից 2000 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես քննիչ-ստաժոր:
2000 թվականից 2004 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես քննիչ:
2004 թվականից 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես ավագ քննիչ:
2006 թվականից 2007 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես դատախազի օգնական:
20.02.2007թ-ից մինչև 30.11.2007թ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ՀԿԳ քննիչ:
2007 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
2011 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:
ԲԴԽ-42-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1998 թվականից 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում: