ԼԻԱՆԱ ՕՆԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ+374 10 447121260
Ծնվել է 1976 թվականին քաղաք Երևանում:
Կրթություն
1997 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2010 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
Աշխատանքային փորձ
1996 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական:
2003 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ սահամանդրական դատարանում՝ որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ:
2009 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ ընդգրկվել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային կոնվենցիայով նախատեսված Ազգային զեկույցների մշակման հանձնաժողովի կազմում:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: