ԱՆԴՐԱՆԻԿ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ+374 10 448894116
Ծնվել է 1987 թվականին, Թալին քաղաքում:
Կրթություն
2008 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2012 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցը:
2013 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային փորձ
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Բուգել» ՍՊ ընկերությունում` որպես իրավաբան:
2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է Երևան Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2011 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերությունում` որպես իրավաբան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: