ՍԵՎԱԿ ԺՈՐԱՅԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ+374 10 448894112


Ծնվել է 1966 թվականին Թալին քաղաքում։

1984 թվականից մինչև 1986 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1990 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ ֆակուլտետը։

1991 թվականի մարտ ամսից աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնում խորհրդատուի, այնուհետև՝ ավագ խորհրդատուի պաշտոններում։

1995 թվականի հունվար ամսից փոխադրվել է ՀՀ Գերագույն դատարանի ‎‎ ֆինանսատնտեսական բաժին՝ որպես պետի ժամանակավոր պաշտոնակատար։

1996 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar