ՍԱՄՎԵԼ ՍԵՅՐԱՆԻ ՄԱՏԻՆՅԱՆ+374 235 22387
Ծնվել է 1976 թվականին, Երևան քաղաքում:
1982 թվականից մինչև 1992 թվականը սովորել է Երևան քաղաքի Ալ. Ջափարիձեի անվան թիվ 151 միջնակարգ դպրոցում:
1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում:
2001 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1999 թվականից 2003 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
2003 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "ՍԱՄՎԵԼ ՍԵՅՐԱՆԻ ՄԱՏԻՆՅԱՆ"
Պարոն Մատինյան. Դուք շատ արդարամիտ դատավոր եք: Ձեզ շատ հաջողություններ եմ մաղթում: