ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ+374 10 448894136
Ծնվել է 1958 թվականին ՎԽՍՀ Տկիբուլի քաղաքում։
1975 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում՝ որպես բանվորուհի։
1979 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Ապարանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1982 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Ապարանի շրջանի վարչական տարածքի դատավոր։
1999 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2007 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
2009 թվականին վերընտրվել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ:
2010 թվականին ԱՄՆ կառավարության կողմից ստացել է «Ազատության պաշտպան» մրցանակ:
2014 թվականին վերընտրվել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ:
2014թ.-ի ՀՀ նախագահի 13.12.2014թ-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը